Գենդերային հարցերով փորձի փոխանակում Թունիսի պատվիրակության հետ

12.07.2026

Հուլիսի 13-ից 15-ը GIZ-ի թունիսյան գրասենյակի, Թունիսի արդյունաբերության, հանքերի և էներգետիկայի նախարարության, ինչպես նաև «Թունիսի կանանց ցանց հանուն էներգետիկ անցման» նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Հայաստանի պետական կառույցների, ակադեմիական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զարգացման գործընկերների հետ՝ փորձի փոխանակման, հաջողված մոտեցումների ներկայացման և հետագա համագործակցության հնարավորությունների քննարկման նպատակով։ Ծրագրի շրջանակում, ի թիվս այլ նախաձեռնությունների, քննարկումներ տեղի ունեցան ՀՀ Վիճակագրական կոմիտեի հետ՝ գենդերային տվյալների և տվյալների վահանակների թեմայով, փորձի փոխանակում Երևանի պետական համալսարանի հետ՝ STEM ոլորտներում կանանց ներգրավվածության խթանման ուղղությամբ, ինչպես նաև այց ԼՈՖԹ Իջևան երիտասարդական կենտրոն, որտեղ պատվիրակությունը ծանոթացավ երիտասարդների համար STEM կրթության և կանաչ աշխատաշուկայի հնարավորություններ ընձեռող նախաձեռնություններին։
Այցն ավարտվեց նոր մասնագիտական կապերի ձևավորմամբ, արժեքավոր փորձի փոխանակմամբ և համագործակցությունը շարունակելու հանձնառությամբ։